Այո, սարսափելի ծավալներով փող են բաժանել, ու ունենք այն, ինչ ունենք: Օրենք են խախտել, բայց մարդիկ ունեցել են ընտրություն և կատարել են այն: Մարդկանց մեծ մասը նախընտրել է այս վիճակը և/կամ որոշակի գումարը՝ հնարավոր փոփոխություններից: Ժողովրդի շատ մեծ մասն էլ որոշեց չմասնակցել: Մասնակցեին, միանշանակ այլ պատկեր կլիներ, բայց դա արդեն կարևոր չէ:
Մեծամասնությունը տարբեր պատճառներով որոշեց առաջիկա 5 տարում երկիրը թողնել հանրապետականների ձեռքին: Ցանկանում եմ, որ դրա ազդեցությունը ամենաուժեղը նրանք զգան:
Ոչ ոքի չեմ վիրավորելու, չեմ հայհոյելու: Մենք սա ունենք, մենք սա ենք ընտրել: Մենք արժանի ենք այն ամենին ինչ կա ու ինչ կլինի:
Ես չեմ պատրաստվում փողոց դուրս գալ, ես չեմ պատրաստվում պայքարել դրսում: Փոքրամասնությամբ չի կարելի որոշել մեծամասնության փոխարեն: Ես ցանկություն չունեմ իրենց փոփոխության իրավունքը վաճառածների հետ միասին վաղը հրապարակներում պայքարել, փողոցներ փակել, նստացույցներ անել։