Panarmenian.net-ը գրում է.Ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշ չէր կարող լինել: Ապրիլի 2-ի երեկոյան «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով ԿԸՀ հրապարակած տվյալներին, նման տեսակետ է հայտնել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:
«Արդեն ակնհայտ է, որ շատ գյուղերում, համյանքներում 100 տոկոս մասնակցություն է եղել: Պարզ է, որ 200.000 մարդ ավելի է քվեարկել: Չեմ կարող ասել՝ Ղարաբաղից են բերել, Ջավախքից են բերել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:
Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574.947 կամ 60.86%-ը՝ 20:00-ի դրությամբ:
Նա չի բացառել նաև, որ կրկնակի քվեարկության դեպքեր են եղել:
«Նման մասնակցություն հնարավոր չէր: Մենք վաղվանից կսկսենք աշխատել, վաղվանից կսկսվի ընտրողների ցուցակների համադրման պրոցեսը, կփորձենք 2-3 օրվա ընթացքում ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա:
Դիտարկմանը, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամները մշտապես հայտարարում էին՝ սարքավորումների, տեսախցիկների կիրառման արդյունքում կրկնաքվեարկությունները բացառվելու են, Մանուկյանը պատասխանել է, որ իրենք լուրջ ուսումնասիրություն են իրականացնելու, իսկ մինչև այդ հայտարարել է. «Չաշխատեց, փաստորեն: Այս պահին չեմ կարող ասել, թե խախտման որ մեթոդներ են կիրառվել, բայց մի բան ակնհայտ է՝, այսքան մարդ չէր կարող քվեարկել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



