Panarmenian.net-ը գրում է.
 Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ամենաշահագրգռվածն է, որ ընտրական գործընթացը գնա ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
 «Գոնե մինչև այս պահը ՀՀԿ-ն ապացուցում է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով», - ասել է նա։

ՀՀԿ խոսնակը նշել է, որ այս ժամանակահատվածում չի տեսնում որևէ հիմք՝ հետընտրական որևէ այլ հակաօրինական զարգացման համար, հայտնում է Aysor.am-ը:

«Հետընտրական զարգացումների համար մի շարք կուսակցություններ արդեն նշել են , որ կգնան հետընտրական զարգացման, եթե նրանց ձայները մասսայաբար կեղծվեն ու նրանց ձայնը չհասնի ընտրողին: Ես էլ ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բազում են եղել ու կան այսօր ևս ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ, որոնք դրական են գնահատել ընտրական գործընթացը», - ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով՝ եթե ՀՀԿ-ն քիչ հավաքի, մեղավորն իրենք են, շատ էլ հավաքի, էլի մեղավորն իրենք են։

Շարմազանովն ասել է, որ շատ ուշադիր հետևել է լրատվամիջացներին, բայց չի տեսել որևէ լուրջ ահազանգ, որը կարող է ստվեր գցել ընտրական գործընթացների վրա։ ՀՀԿ խոսնակն ընդգծել է՝ չի բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան տարբեր ծառայություններ մատուցել տարբեր քաղաքական ուժերին, բայց ընտրական օրենսգրքի առկա մեխանիզմները չեզոքացնում են բոլոր ապօրինությունները։

«Քաղաքացի դիտորդի» ահազանգերի մասին խոսելիս՝ ՀՀԿ խոսնակը նշել է, թե իշխանությունը չի կարող այնպես անել, որ 3 միլիոն բնակչության մեջ որևէ մեկը որևէ ընտրախախտման փորձ չանի։ «Իշխանության խնդիրն այն է, որ ունենա օրենսդրական մեխանիզմներ՝ արդար ընտրություններ կազմակերպելու, որը մենք ապահովել ենք, ունենա քաղաքական կամք և պրոֆեսիոնալիզմ, որպեսզի բոլոր ահազանգերի ու գնահատականների հետևից գնա»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել