Hetq.am-ը գրում է.

Լոռու մարզի Շիրակամուտի 228 տեղամասում Աժ ընտրությունն անց է կացվում Արևիկ նախադպրոցական ուսումնական հաստատությունում:

Ընտրատեղամասում մեծ թվով ընտրողներ են կուտակվում, թեև ոստիկանները փորձում են կանխել ընտրողների հոսքը, բայց իրավիճակը ժամանակ առ ժամանակ անկառավարելի է դառնում: Մարդաշատ է նաև հաստատության միջանցքը, հարակից տարածքը: Մեծ թվով մեքենաներ են հավաքվում շենքի բակում: Քվեարկողները քվեախցիկին հասնելու համար հաճախ ստիպված են լինում հերթի սպասել:

Ծառուկյան դաշինքի վստահված անձ Հայկ Պապյանը նկատեց, ապա հանձնաժողովի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընտրողներից մեկին անբավարար քվեաթերթիկներ են տվել` 9-ից 4-ը, ինչից հետո հատկացվեցին նաև պակաս քվեաթերթիկները:

Հանձնաժողովի նախագահն է ՀՀԿ ներկայացուցիչ Նասլյան Գագիկը: Ընտրատեղամասում աշխատում են Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի Եվրոպա կազմակերպության, Ինֆորմացիոն ազատության կենտրոնի և այլ կազմակերպությունների դիտորդներ: Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Սյուզաննա Աբրահամյանն ասում է, որ ընտրախախտման դեպքերի չի նկատել: Ընտատեղամասում կա 1734 ընտրող: Ժամը 14:00-ի տվյալներով ընտրել են 513-ը: 65-ը քվեարկել են այլոց օգնությամբ, ինչը ևս գրանցվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել