Hetq.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեխնիկական սարքավորումը դժվարությամբ է գրանցում ընտրողների մատնահետքը: Գրեթե յուրաքանչյուր երրորդը ստիպված է լինում փորձել բոլոր մատնահետքերը:

Գյուղի դպրոցում տեղակայված 14/51 ընտրատեղամասում կատակում էին, որ տեխնիկական սարքավորումը «նուրբ ու բարակ մատներ ունեցող քաղաքացիների համար է», հողի վրա աշխատող գյուղացու համար չէ:

Գյուղում գործում է երկու ընտրատեղամաս թիվ 14/51, որտեղ ընտրողների թիվը 1248է և 14/52 1164 ընտրող:

Երկու ընտրատեղամասերում էլ քվեարկությունը պասիվ է, հանձնաժողովը րոպեների պարապ նստում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել