ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում ներգրավված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, դիտորդներին, վստահված անձանց կոչ ենք անում գործընթացում նկատված այս կամ այն բացասական երևույթի վերաբերյալ ահազանգելիս դիտարկվածն անպայման կոնկրետացնել փաստական տվյալներով, քանզի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց զգալի մասը իրականությանը չի համապատասխանում, մյուսները՝ իրավախախտման հատկանիշներ չեն պարունակում ու գերազանցապես տեխնիկական բնույթի են:
Իհարկե, իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացնում բոլոր ահազանգերով, սակայն փաստական տեղեկատվության պարագայում այդ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, ինչը բոլորիս նպատակն ու ցանկությունն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: