Պաշտոնապես հայտարարում ենք, որ Դավթաշեն գյուղի տարածքն ընդգրկող որևէ ընտրատեղամաս ոստիկանության որևէ ծառայող չի «գործուղվել», այսինքն` իրենց բնակության վայրի հաշվառումից չեն հանվել և ծառայության վայրի ընտրացուցակներում չեն ընդգրկվել:
Ըստ գտնվելու վայրի՝ ցուցակներում 5/01, 5/02 և 5/03 տեղամասերում պարունակվում են համապատասխանաբար 3, 92 և 22 ընտրողների վերաբերյալ տեղեկություններ /խոսքը քաղաքացիական անձանց մասին է/:
Փաստորեն, մեղմ ասած, Իոաննիսյանն ակնհայտորեն իրավացի չէ:
Քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները, որոնց հանդիպել է Իոաննիսյանն իր դիտարկած տեղամասում, որևէ մեղք չունեն, որ բնակվում են Դավթաշեն գյուղում և իրենց քաղաքացիական պարտքն են կատարել:
Նյութի աղբյուր՝ https://www.photojoiner.net/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել