Lragir.am-ը գրում է.

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում քվեարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:


«Ես քվեարկել եմ մեզ ժառանգությամբ փոխանցված լավագույն ավանդույթների հենքի վրա, համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու, կյանքը բարեկեցիկ ձևավորելու համար, հանուն արդար, ազատ Հայաստանի, մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսության, միջազգային վարկն օրեցօր բարձրացող երկրի համար», -  ասել է Սեյրան Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել