Վիգեն Սարգսյանը քվեարկեց ու խաղաղություն և լավ տրամադրություն մաղթեց ընտրողներին (Լուսանկարներ)Aysor.am-ը գրում է.

Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/47 ընտրատեղամասում խորհրդարանական ընտրություններում քվեարկեց Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Քվեարկությունից հետո նա լրագրողներին ասաց, որ բոլորին էլ մաղթում է հանգիստ քվեարկություն:

«Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, բազմաթիվ քայլեր են արված: Հետխորհրդային տարածքում առաջին անգամն է, երբ խորհրդարանական մեծամասնությունը համատեղ ջանքերով կարողացել է այսպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, որը պետք է վստահեցնի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել