Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017-ի փետրվարի 28-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 մլրդ 961 մլն դոլար՝ 2017-ի հունվարի 31-ի 5 մլրդ 970 մլն դոլարի դիմաց: Այսինքն, պետական պարտքը նվազել է 9,5 մլն դոլարով:
Վերոնշյալ 5 մլրդ 961 մլն դոլարից 4 մլրդ 812 մլն դոլարը կազմում է արտաքին պարտքը, որից 4 մլրդ 301 մլն դոլարը կառավարության պարտքն է, 511 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը: Փետրվարի 28-ի դրությամբ նախորդ ամսվա համեմատ արտաքին պարտքը նվազել է 24,9 մլն դոլարով՝ գրեթե ամբողջությամբ կառավարության պարտքի բաժնից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1664684327161027&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել