Հայաստանում 1968թ-ից ակտիվ գործունեություն ծավալող լիբանանյան հայտնի MEPTICO ընկերությունը, որն արտադրում է հյութեր և աղանդների փոշիներ, խմորեղենի խառնուրդներ, մածուկներ և իր արտադրանքն արտահանում է աֆրիկյան, եվրոպական և արաբական ավելի քան 35 երկրներ, մտադիր է ձեռնարկություն հիմնել Հայաստանում և արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկա, քանի որ ԵԱՏՄ ուկայի հնարավորությունների օգտագործումն առավել շահավետ է դարձնում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարը:
Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ լոգիստիկ ծառայություններ մատուցող Ice House ընկերությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել լիբանանյան ընկերության հետ՝ կազմակերպելով վերջինիս արտադրանքի իրացումը ՌԴ շուկայում հայտնի առևտրական ցանցերի միջոցով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1691417807824432&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել