Image may contain: 6 people, people standing

Էսօր Սերժ Սարգսյանի՝ քարոզարշավի փակման ժամանակ տեղի ունեցած ելույթից կարելի ա կոնկրետ դուրս բերել, թե որնոնք են մեր պայմանները բանակցություններում։

Նախ ասեց, որ զենքի միջոցով վրեժ չեն լուծում։ Ուժեղները վրեժ են լուծում ավելի հազորանալով, իսկ զենքը օգտագործում են պաշտպանվելու համար։

Հետո ավելացրեց, որ քվեաթերթիկ վերցնելիս հիշեք, թե որ ուժը կարող է նպաստել ԵԱՀԿ համանախագահների ձեռնարկած արդարամիտ լուծումներին Ղարբաղի հարցում։

Իսկ ամենավերջում, որ ամենակարևորն ա, շատ հստակ տոնով ասեց՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պիտի որոշովի Արցախի բնակչության կողմից ու շեշտեց՝ սա մի սկզբունք է, որից մենք երբեք չենք հրաժարվելու։

Իսկ Լավրովն էսօր ասել էր. Հիմքը նույնն է, բայց կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների կյանքի կոչման հաջորդականությունը

Այսինքն, կարլեի ա եզրակացնել, որ հստակ դրված ա մեր պայմանը՝ Արցախի կարգավիճակ, նոր մնացած ամեն ինչը։

ՌԴ արտաքին գործերի նախարարի հարցազրույցից մի տող էլ կա հետաքրքիր՝ «Շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են։ Մի քանի հարց է մնում։ Բայց դրանք ամենաբարդն են։ Այնուամենայնիվ, աշխատանքը շարունակվում է»

Էս տողերը կարդացողը միանգամից պիտի տեսնի նմանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում հնչեցրած խոսքերի հետ։

Ուստի, մնում ա հուսալ, որ հայկական կողմը բանակցություններում կջարդի Ադրբեջանին, այլ ոչ թե պատերազմում)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել