Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մարտի 31-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԲՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ և ԲՀ միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարներին:
Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



