Արա, դե դուզ են ասել էլի մեր պապերը, որ թշնամին տնից կլինի...
Ոչ երնեկ Սերժին։ Մարդը ընգած ասուլիսներով, ոչ-քոչարյանական մեթոդներով, սուս մնալով ու էլի հազար ու մի ձևով փորձում ա մեղմի հանրային դժգոհությունը, որն ունի բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք պայմանավորված չեն զուտ Սերժ Սարգսյանով, իսկ իրա կուսակիցները նույն պահին մի հարամություն անում են։ Ընդ որում, ինչքան ավելի լուրջ քայլ կամ հայտարարություն է անում Սերժը, էնքան ավելի մեծ ախմախություն են անում ՀՀԿ-ական դմբլդոխները։
Դեռ բոլորը քննարկում են ասուլիսը, իսկ երկու կարկառուն հանրապետական արդեն հասցրել են հարամել այն դրական դիվիդենտները, որոնք նախագահը կարող էր քաղել ասուլիսից:
Սկզբում աչքի է ընկել իմ շատ սիրելի ու ՀՀԿ-ի մտավոր օրգանի դերում իրեն մատուցող Գալուստ Սահակյանը, ով դարակազմիկ հարցազրույց է տվել, որի ընդհանրացված ասելիքը այն էր, որ իրականում օլիգարխիան էդքան էլ վատ բան չէ, ու պետք է իշխանությունն ու բիզնեսը նույնանան։ Ավելին, Գալուստ Մտքիտիտան Սահակյանը հայտարարել է, որ իրականում Հայաստանում օլիգարխիա չկա, դա պարզապես մեզ է թվում, կա պարզապես թյուր պատկերացում ու տեսողական խաբկանք, կարճ ասած, մարդկանց ուղղակի թվում է, թե առանձին փաստերը ընդհանուր օլիգարխիկ դաշտ են, բայց դե դա տենց չի։
Գալուստին... Գալուստին չէ, Սերժ Սարգսյանին պետք է հուշել, որ սույն սուբյեկտը ամեն անգամ, երբ սենց բան ա խոսում, Սերժ Սարգսյանի վարկանիշը մի քանի սանդղակով ընկնում է, ուստի, պետք է ամեն ինչ անել, որ Գալուստը բացի «Բարև»... չէ, բարևը հիմա մոմենտ ա... «Ողջույն» և «Առանց մեկնաբանության» արտահայտություններից էլ ոչ մի բան չասի։
Մյուս հերոս հանրապետականը Նժդեհի ուսմունքի դաջվածքը դեմքին կրող Նահապետ Գևորգյանն է՝ Նովոն, ում հետ տարօրինակ բաներ են կատարվել այն բանից հետո, երբ Շամշյանը մի լա՜վ քֆրտեց դրան։ Էս մեր ազիզ բալեն սկզբում լրագրողներին ասում ա, որ կպատասխանի հարցերին, հետո հերիք չի ինքն ա սկսում էշ-էշ բաներ խոսել ու լկտի պահել իրեն, հետո էլ նեղանում ու գնում ա։
Օրինակ՝ էսօր հայտարարել է, որ ինքը գործարաններ ունի, բայց թերթերից ա իմացել, որ ինքն օլիգարխ ա, ինչը շատ ցանկալի կլիներ նրա համար, ու ինքն աշխատում է այդ ուղղությամբ...
Ու ամեն անգամ, սրանց տխմարությունները տեսնելով ու լսելով, ես հասկանում եմ, որ ամենադիպուկ որակումը սրանց համար ռուսներն են տվել՝ из грязи в князи, բայց դե ինչպես բոլորս էլ հասկանում ենք, ցեխի մեջ ինչքան էլ սիրուն բաներ լցնես, արդյունքում ցեխը մնալու ա նույն ցեխը, էն ա, որ սիրուն բաներն են ցեխոտվելու, ինչպես նաև էդ ցեխոտ բաներին ձեռք տվողները։ Մնում ա էս հետևությունները կարողանան նաև որոշում ընդունողներն էլ անել։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/257747957695467
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել