Image result for first animals in space1961 թվականին Յուրի Գագարինը դարձավ տիեզերքում եղած առաջին մարդը, բայց մինչ այդ բազմաթիվ կենդանիներ էին եղել այնտեղ։ Երբ առաջին տիեզերագնաց-կենդանիները դուրս եկան Երկրի մթնոլորտից,  այդ ժամանակ նրանք գաղափար անգամ չունեին, թե ուր են գնում և ինչ է կատարվում։ Այդ առաջին կենդանիները շներ ու կապիկներ էին, որոնց ամրագոտիներով ամրացնում էին հրթիռի ներսում և ուղարկում տիեզերք՝ հաճախ առանց հույսի, որ կվերադառնան։

1947 թվականին ԱՄՆ-ն մի քանի ճանճեր բաց թողեց գերմանական V-2 հրթիռի մեջ և այն ուղարկեց դեպի երկինք՝ ավելի քան 100կմ վեր։ Արդյունքում, ճանճերի բարեհաջող թռիչքն ու վերադարձը ավելի իրատեսական դարձրին տիեզերք թռչելու մարդկային երազանքը, քանի որ նրանք, ի տարբերութուն վախկոտ մարդկանց, առանց որևէ բան գիտակցելու ավելի քաջ էին, որպիսի գնան տիեզերք։Image result for first dogs in space

Տիեզերքում եղած կենդանիներից ամենահայտնին Լայկան է, ով 1957 թվականին դարձավ Երկրի ուղեծիր դուրս եկած աշխարհում առաջին շունը։ Սակայն Լայկայի ճամորդությունը վատ ավարտ ունեցավ. նրա տիեզերանավի ներքին ջերմությունը բարձրացավ Երկրից վերահսկողների շտապողականության ու անհամբերության պատճառով, իսկ Լայկան քիչ ժամանակ անց խեղդամահ եղավ։

Սակայն Լայկան տիեզերք ուղևորված միակ կենդանին չէ։ Երկու տարի անց՝ 1959 թվականին, Բելկա ու Ստրելկա շները ԽՍՀՄ-ից դարձան առաջին շները, ովքեր գնացին տիեզերք և հաջողությամբ հետ վերադարձան։

Կարելի է խոստովանել, որ առանց այս կենդանիների մեզ չէր հաջողվի այժմ ունենալ այսպիսի ձեռքբերումներ տիեզերագնացության ոլորտում։ Օրինակ՝ Յուրի Գագարինը թռավ տիեզերք միայն այն ժամանակ, երբ Զվեզդոչկա անունով շունը կենդանի վերադարձավ տիեզերքից, իսկ տիեզերքում եղած առաջին ամերիկացին՝ Ալան Շեփարդը համաձայնվեց ուղևորվել տիեզերք, երբ հաջողությամբ հետ վերադարձավ Հեմ անունով շիմպանզեն։

Այդ կենդանիներն առանց գիտակցելու բազմաթիվ զոհաբերությունների են գնացել։ Հանուն գիտության զարգացման նրանք բազմաթիվ փորձությունների միջով են անցել, որոնք երբեմն մահացու էին:Մալիշկան՝ տիեզերքում եղած առաջին շներից մեկը։ ԽՍՀՄ, 1957թ.։

Image result for laika

Լայկան՝ տիեզերքում եղած առաջին շունը։ Նրան փակել էին փոքր վանդակում, որպիսի կարողանա սովորել փակ տարածություններին։ Ղազախստան, 1957թ.։

Related image

Լուսանկարն արվել է Լայկայի թռիչքից ժամեր առաջ, երբ նրան արդեն հագցրել էին կենդանական սկաֆանդր։

Image result for gordo monkey

Լայկայի թռիչքից մեկ տարի անց Գորդո կապիկը դարձավ ամերիկացիների կողմից տիեզերք ուղարկված առաջին կենդանին։ Գորդոն կարողացավ ողջ վերադառնալ տիեզերքից, բայց վերադարձի վերջին ժամերին նրա պարաշյուտի հետ խնդիրներ առաջացան և նա 16.000 կմ/ժ արագությամբ բախվեց Երկրին։

Image result for Soviet space dogs Belka and Strelka

Բելկան ու Ստրելկան 1960 թվականին իրենց թռիչքին պատրաստվելիս։

Տիեզերանավի մեջ Բելկան ու Ստրելկան միայնակ չէին։ Նրանց հետ տիեզերք էին գնում նաև 42 մկներ ու առնետներ, մի մոխրագույն ճագար և բազմաթիվ ճանճեր։

Էբլ անունով կապիկին նախաթռիչքային փորձությունների են NASA-ում ենթարկում։ Մայիսի 18, 1959թ.։

Երբ էբլ և Բեյքըր կապիկները կենդանի վերդարձան Երկիր։ ԱՄՆ, մայիսի 28, 1959 թ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել