2017 թվականի հունվարի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 38.1% և անցյալ տարվա հունվարի համեմատ Հայաստանն արձանագրել է փոխադարձ առևտրի 81.3% աճ: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի արդյունքով Հայաստանն արձանագրել էր փոխադարձ առևտրի 53% աճ, իսկ Ղրղզստանը`4.4% աճ: Մինչդեռ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունն այլ երկրների հետ աճել է 3.3%, Ղրղզստանինը` 11,9%: Բերված ցուցանիշները վկայում են այն մասին, որ ԵԱՏՄ երկրները, այդ թվում և՝ Հայաստանն ու Ղրղզստանը սկսել են արդյունք ստանալ Եվրասիական ինտեգրումից: 2016թ-ին ողջ ԵԱՏՄ-ում արձանագրվել է ՀՆԱ-ի ծավալների 0,1% անկում, որն այնքան էլ բարձր ցուցանիշ չէ, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 0.9% աճ: 2018-2019 թվականներին նույնպես սպասվում է նույն դինամիկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: