Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերից ոմանց ներկայացուցիչները շատ թերի պատկերացումներ ունեն պետական ապարատի կառավարման վերաբերյալ: Ոմանց թվում է, որ բառապաշարի մեծ արսենալ ունենալն ու լավ հռետոր լինելը բավական են պետություն ղեկավարելու համար:
Պոպուլիզմի հսկայական զանգվածը ստվերել է կառավարման հիմքեր ունենալու պահանջները: Նիկոլ Փաշինյանի պես գործիչներն ունակ են դառնալ հանրության որոշակի հաստվածի «սրտից խոսող լյուբիմչիկ», սակայն երբ գործը հասնում է պետական կառավարման գործընթացում պատասխանատվություն ստանձնելուն, նման կերպարների կենսագրությունը վստահություն չի ներշնչում:
Հնարավոր է, որ Փաշինյանը լավ լրագրող է, սակայն պետական կառավարման որևէ օղակում կառավարման փորձ չունեցող պատգամավորը ինչպես կարող է ստանձնել պատասխանատվություն որևէ մասնագիտական ոլորտում: Ի՞նչ ոլորտ կարելի է վստահել Փաշինյանի պես մարդկանց: Հուսանք, որ մի օր իր պես գործիչները կհասկանան, որ պետական ապարատին պետք են լավ մասնագետներ և ոչ ցանցերում դիտումներ հավաքող պոպուլիստներ: