Panarmenian.net-ը գրում է.
 Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը, նույնիսկ դիտորդի կարգավիճակով: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:
 «Կա մեր երկրի ԱԳՆ և խորհրդարանի դիրքորոշումը, այն է՝ նույնիսկ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, ապա այն չի վավերացվի: Նախագահը երկրի սեփականատերը չէ, նա իրավունք ունի համաձայնագրեր կնքել ու ստորագրել, սակայն, համաձյանգրերը պետք է վավերացնի խորհրդարանը: Ստորագրելով փաստաթղթերը՝ պետության ղեկավարը պետք է ներկայացնի երկրի շահերը, ոչ թե միայն սեփական կարծիքը»,-ասել է Ֆիլիպը, հայտնում է Gazeta.ru-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել