Հայտնի սփյուռքահայերը սովորում են դիտորդական առաքելության կարևոր սկզբունքները։ Առանց անունների էլ ճանաչեցիք, թե ովքեր են։
Ֆանտաստիկայի ժանրից ա մտածել, թե եթե աշխարհահռչակ մարդիկ ներգրավվեն, ուրեմն՝ ամեն ինչ արդար կլինի։
Նախ, եթե իրանք դիտորդ են լինելու, ուրեմն՝ հետևելու են տեղամասում, մաքսիմում 3 տեղամասում, խախտումներ չլինեն, ինչը բոլորովին անիմաստ ա։
Էս ընտրություններում բացառված ա լինելու տեղամասերում ընտրախախտումներ անելը՝ առանց հայտնի դեմքերի էլ, ու էս մասին հայտարարարում են անգամ հայտնի ընդդիմադիր մարդիկ։ Նախ՝ հենց ընտրության պրոցեսն ա նենց, որ խախտում անելու ռիսկն ու հավանականությունը նվազել են, հետո՝ տեղամասերը հսկվելու են կամերաներով, իսկ կամերայով հսկելը ավելի արդյունավետ ա, քան նույնիսկ, եթե Շառլ Ազնավուրը գար որպես դիտորդ։ՃՃՃ
Հիմա, եթե իրենք ուզում են նպաստել, որ ընտրությունները արդար լինեն, պիտի տուր սկսեն Հայաստանով մեկ՝ մարդկանց համոզելու, հասկացնելու, որ կաշառք չի կարելի վերցնել, որ 50 դրամանոց գրիչի վրա կամեռա լինելու սպառնալիքները ապուշություն են, որ ոչ մեկ չի կարա իմանա՝ իրանք ում են ընտրում, եթե իրանք մի փոքր զոռ տան իրենց ուղեղներին։
Իսկ էսքանն անելու համար մի քիչ ուշ են եկել Հայաստան. 2-3 օրում հաստատ չեն կարա մեծամասնությանը համոզեն, որ կաշառք վերցնելը քըխ ա։ՃՃ
Էտ դիտորդությունը մեր լրագրողները իրենցից էլ լավ կանեն։
Այլ հարց ա, որ իրանց նպատակը ընտրություններից հետո արդեն ստեղ լինելն ա։