Գաղտնի ընտրության ամենամեծ մինուսը տարատեսակ ընտրաեղծիքների կիրառումն է: Պլյուսը այն է, որ ոչ մեկ չի կարող քեզ ասել, թե ինչու ես այս կամ այն քաղաքական ուժին ձայն տվել ու դրանով վախացնի, ճնշի, օրինակ, աշխատանքից հեռացնելու վտանգ առաջացնի: Բայց դե էդ պլյուսը իմաստազրկվում է կեղծիքների ֆոնին:
Բաց ընտրությունների պլյուսն այն է, որ կեղծիքները բացարձակորեն բացառվում են: Ինչպես նաև իմանում ես, թե ով ում է ձայն տվել, այսինքն՝ դաշտը հստակեցվում է: Հստակ սահմաններ են գծվում կողմերի ու դեմերի մեջ: Ընդ որում՝ կողմերի մեջ գծվում է ևս մի սահման, պարտադրված կողմերը և իրական կողմերը:
Հետո կաշառվելու կամ աշխատանք կորցնելու վախից դրդված կողմերին քննադատողները պիտի պարտավորվեն այդ մարդկանց սատար կանգնել: Այսինքն, եթե քննադատողները պահանջում են վերոնշյալներից չքվեարկել անարժանների օգտին, ապա նրանք պիտի պատրաստ լինեն օգնել նրանց և դեմ գնալ, օրինակ, նրանց աշխատանքից ազատելու գործընթացին: Հակառակ դեպքում քննադատությունը անիմաստ է դառնում: Այսինքն՝ դաշտը նաև կմաքրվի անիմաստ խոսողներից և առաջ կգան գործ անողները: Ինչպես նաև կարծում եմ, որ վախը հաղթահարելու միասնական գործելու ճանապարհները ավելի հեշտ կլինի գտնել, քան թե անիմաստ դեգերել ընտրակեղծիքների դեմն առնելու հորձանուտում:
Կարծում եմ նաև, որ նման իրավիճակում իշխանությունները արդեն պարտադրված կլինեն դեմերի հետ հաշվի նստել, քանի որ իրոք կունենան նրանց սատարման կարիքը: Հակառակ դեպքում ուղղակի ստիպված են լինելու իրական դիկտատուրա հայտարարել: Իսկ գաղտնի ընտրությունների ժամանակ էլի դիկտատուրա է ուղղակի ժողովրդավարական շղարշով փաթեթավորված:
Ու կարծում եմ նաև՝ բացահայտ դիկտատուրայի դեմ շատ ավելի հեշտ է պայքարել, քան թե քողարկվածի:
Սպասում եմ հակառակ կարծիքների: