Տեղեկատվական տեխնոլոգիաների ստարտափ ընկերությունները, որոնք դեռ գաղափարի փուլում փորձում են կյանքի կոչել իրենց ծրագրերը, հաճախ հանդիպում են մեծ դժվարությունների, առաջին հերթին ֆինանսական բարդությունների, ինչը խոչնդոտող հանգամանք է հանդիսանում այդ ընկերությունների համար: Այս խոչընդոտը վերացնելու նպատակով պետության աջակցությամբ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Տեղեկատվական տեխնոլոգիաների սկսնակ ստարտափ ընկերություններն ու անհատներն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն կունենան: Ուշագրավ է նաև է նաև, որ բացի ֆինանսականից՝ ընկերությունները նաև կստանան խորհրդատվական աջակցություն:
Պետություն-մասնավոր քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել սկսնակ գաղափարներն ու նախագծերը ֆինանսավորող մի ընկերություն, որը ժամանակի ընթացքում կարող է դառնալ հիմնադրամ: Ներդրողները ֆինանսական ռիսկն ամբողջությամբ վերցնում են իրենց վրա, փոխարենն, ըստ պայմանավորվածության, ստանում բաժնեմասերից որոշ չափ: