Մարտի 28-ին Ադրբեջանի ՊՆ գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ այդ երկրի նախագահի հրամանով հեռացվել են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ: Նախնական տեղեկություններով՝ հեռացվածների թվում են ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալը, ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջովը և այլք:
Ադրբեջանի ՊՆ հրապարական լուսանկարներից պարզ է դառնում, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը (Eyvaz Cəfərov) հեռացվել է կամ ուղարկվել թոշակի:
Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը (Eyvaz Cəfərov) և ՊՆ Զաքիր Հասանովը
Ադրբեջանական Azeri Defence լրատվակայքն իր հերթին հայտնում է, որ հեռացվածների թվում են նաև ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջովը, ինչպես նաև՝ գնդապետ Մուրադ Համիդովը (Murad Həmidov)՝ նույնպես գլխավոր շտաբից: Նախնական տեղեկություններով՝ բացի նշվածներից, հեռացվել է ևս երկու բարձրաստիճան զինվորական:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://razm.info/99157
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել