30 տարի, տո լա՜վ է... Բա, այ... պարոն նախկին նախագահ, էդ 30 տարվա մեջ Դուք էդ որտե՞ղ էիք ու ի՞նչ բանի էիք այդ 30 տարվա 1988-90 և 1990-98թթ. միջակայքում: 30 տարի առաջ, մեր մեջ ասած, 1987 թվականն է, մոտավորապես այն թվականը, որ ժամանակներում արված իր լուսանկարը փակցված է իրենց քարոզչական պաստառներին:
Բայց մի հարց: Ստացվում է, որ Դուք, օր ծերության, ի վերջո, խոստովանեցիք, որ 30 տարվա մեջ Ձեր մասով հարցը սպեկուլյացիայի առարկա եք դարձրել, խաբել եք ժողովրդին, նախ՝ եկել իշխանության, ապա երկիրը հասցրել այս վիճակի՞ն:
Այսինքն՝ նաև Ձեր տարած ամբողջ «պայքար, պայքար մինչև վերջ»-ը այն բանի համար էր, որ վերջում գնայիք մի էկրանազրուցավարի ասեիք այն, ինչի համար ձեր բե-տէ-էռ-ներով «շվվացնել» էիք տալիս Կարեն Դեմիրճյանին, որ ոչ պակաս անընդունելի ձևով ասաց, թե՝ «Ղարաբաղը ջեբս չի, որ հանեմ, տամ ձեզ»:
Հա, մի բան էլ: Տեր-Պետրոսյանն իր ոճի մեջ է: Ես դեռ չեմ լսել նրա, հատկապես՝ նախագահ եղած ժամանակ ունեցած մի ելույթ, որով փորձեր գոնե մի փոքր հույս տալ լսարանին: Միշտ՝ վատ է լինելու, ավելի վատ է լինելու: Հիմա առավել ևս այդ «բայղուշական» ոճի մեջ է:
Հա ու էլի մի բան էլ:
Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտի և հիշում է, որ իրեն կնքեցին «Լևոն դավաճան»: Շրջանցում եմ հարցը՝ տեղին, անտեղի: Կար նման երթամիտինգային ճչավանկարկիկ:
Հիմա ու սրանից առաջ էլ, հենց առիթ է լինում, սկսում է՝ «սա է դավաճան, նա է դավաճան, սա է հող հանձնող, նա է հող հանձնող»: Դեռ «մուռը չի հանել»: Չնայած նրա նման ոխակալ և չար, քինախնդիր անձնավորության պարագայում դա օրինաչափ է:
Մի խոսքով՝ կուզիկին միայն գերեզմանը կուղղի, չնայած էս դեպքում կասկածելի է, թե գերեզմանը կուղղի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել