Image result for Լևոն Տեր-ՊետրոսյանԱստծու սիրուն, սա՞ եք համարում անվիճելի, գրագետ ու իմաստուն։

Սուտ 1: Եթե կամավոր, մեր համաձայնությամբ չանենք դա, ապա մի օր ուղղակի սանկցիաներով են մեզանից հողերը տանելու։ Չեն խնայելու։

Սուտ 2: Մենք, ինչ է, ձեռնո՞ց ենք նետում միջազգային հանրությանը։ Հայաստանը այն երկիրն է, որը կարող է ձեռնոց նետե՞լ։ Ծնկի՞ ենք բերելու ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին:

Սուտ 3: Չենք կարող պահել այդ տարածքները, անգամ եթե Բաքուն գրավենք։ Կապիտուլյացիայի ենթարկեն։ Միևնույն է, աշխարհը մեզ թույլ չի տա։ Հիշեք Սադամ Հուսեյնին։

Պապի, Արցախի հողերը ոչ մի միջազգային հանրության հետաքրքիր չեն, դա հետաքրքիր է Ադրբեջանի համար ու կարծես թե հետաքրքիր պետք է լինի մեզ համար:

Հետո էլ ասում եք այս մտածողությամբ նախագահը հող է ազատագրե՞լ։ Սուտ է: Չեմ հավատա: Չկա ու չի լինի նման բան: Սա պարտվածի հոգեբանություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել