Картинки по запросу Արման Մուսինյան

Շիզոֆրենիան, կարծես, վաղուց արդեն քաղաքական կատեգորիա է: Թե ո՞վ դրեց դրա հիմքերը, դժվար է հստակ մտաբերել, սակայն դրա գաղափարակիցների պակաս կարծես չի զգացվում:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել Ելք-ի հետ, որը հաճախ է քննադատություններ հնչեցնում Կոնգրեսի հասցեին, նշել է. «Ձեր նշած ուժերին երբ ասում եք՝ քննադատում են մեզ, իրենք դեռ շատ փոքր են, որ մեզ քննադատեն»:

Կարելի է համաձայն լինել կամ չլինել այս կամ այն ուժի տեսակետի հետ, սակայն համաձայնենք, որ նման շեշտադրումները հարիր են միայն փոքրոգիներին: Եվ Մուսինյանի այս պոռթկումները խոսում են միայն Կոնգրեսի հակափաստարկների բացակայության մասին: Ճիշտ է, անգնահատելի է Մուսինյանի ավանդը քաղաքական շիզոֆրենիայի հիմնադրման մեջ, սակայն բարձր նշաձող ունեցող քաղաքական հարցերի շուրջ Մուսինյանին խոսեցնելը, մեղմ ասած, մեղք է:

Հ.Գ. Քաղաքական երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխըմբռնման ու հարգանքի վրա, որոնք վերջին ժամանակներում կարծես խիստ դեֆիցիտ ատրիբուտներ են դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել