Մշակվել է Հայաստանում ժամանակակից բժշկական կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիր, որը իր մեջ ներառում է հիվանդանոց, ծերանոց և գիշերօթիկ դպրոց: Ակնկալվում է, որ համաշխարհային դասի կենտրոնը պետք է ունենա նաև բժշկական դպրոց: Կենտրոնը կլինի բացառիկը իր տեսակի մեջ և կունենա հնարավորություն ընդունել այցելուներ նաև այլ տարածաշրջաններից:
Ընդանուր առմամբ ծրագիրը կարժենա 750 մլն դոլար: Մասնավոր հատվածի կողմից ներկայացված այս ծրագիրը դրական արձագանք է ստացել պետության կողմից և այժմ փնտրվում է հնարավոր ներդրողը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1689757744657105&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել