ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություններ է
տարածում, որ մարզերից իրենց ահազանգում են, թե իբր
ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու
մայրաքաղաք՝ հանրահավաքի:
Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն
համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունը ուղևորափոխադրումներով չի զբաղվում:
Կոչ ենք անում դաշինքի ներկայացուցիչներին՝ անհեթեթ
հայտարարություններով ոստիկանությանը չվերագրել
գործողություններ, որոնք իրականացնելու գործառույթ, նպատակ և
անհրաժեշտություն համակարգը չունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1594473470580535
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել