Էս էլ մի ստատուս ներքեւ ակնարկած ամփոփիչ ստատուսը համարենք թեմայի առումով: Քանի՞ մարդ կա ընկերներիս մեջ, որոնք հավատում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլի եւ մյուս գործողությունների մեջ իրոք հավատում ա, որ կարող է հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, այսինքն՝ իր հռչակած նպատակին: Ես չեմ հավատում, որ նա հավատում է դրան, այսինքն՝ ես այդ մարդուն հիմար չեմ համարում: Եթե չի հավատում, ի՞նչ է ուզում, եւ ի՞նչ է անում այդ մարդն այնտեղ: Կարծում եմ՝ հույս ունի ինչ-որ զիջումների հասնել իշխանությունից: Ես դեմ չեմ, թող հասնի: Բայց կարծում եմ, որ որեւէ մեծ զիջում ակնկալել այլեւս նույնպես անիմաստ է: Ես հիմա կարող եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ի սկզբանե չի էլ դրել իր առջեւ հեղափոխության նպատակ, հիմա էլ չի դնում, իսկ դնելու համար արդեն, ամենայն հավանականությամբ, ուշացել է: Սերժ Սարսգյանն ըստ էության մերժել է նաեւ Րաֆֆիենց վերջին առաջարկը՝ գալ Ազատության հրապարակ ի հարգանս իշխանության երիտթեւի ցանկության: Վերջին հանրահավաքին Մարտիրոսյանի շուրթերով առաջարկվեց անուղղակիորեն, որ իրենք պատրաստ են համագործակցել երիտթեւի հետ ընդդեմ հնի, եթե Սերժն էլ գա Հրապարակ: Դա մերժվեց: Մնացած բաները նույնպես մերժվել են Սերժի կամ Րաֆֆու կողմից: Ես միայն ցավում եմ, որ այդ մարդը վտանգում է իր առողջությունը: Չունենալով հեղափոխության նպատակ, չունենալով իշխանափոխութայն նպատակ՝ նա գրեթե մանկամտորեն հույս ունի այնուամենայնիվ ինչ որ բան կորզելու: Բարի հաջողում: Ես գնացի մի քիչ կերակրատաշտակվեմ: Ու մինչեւ ապրիլի 10-ն ինձ այս թեմայով չանհագստացնել, բացի արտառոց դեպքերից: Ամսի 9-ին կգամ Հրապարակ: Եթե ժողովրդին նեղացնող լինի, առաջին շարքերում կկանգնեմ, ինչպես կանգնել եմ ի տարբերություն այսօրվա շատ ու շատ թունդերի: Բայց ժողովրդին խաբկանքից զգուշացնելը նույնպես բարոյական պարտքս եմ համարում՝ անկախ նրանից, թե քանիսն ինձնից կնեղվեն: Առանց այդ էլ երկար եմ լռել: Էլի կլռեմ՝ ելնելով ընկերներիս նկատմամբ հարգանքիցս: Մանրամասն՝ հոդվածումս, որը տեղադրել եմ արդեն էջումս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել