Քոչարյան-Րաֆֆի-ԲՀԿ ներտրինազիտ:
Հեշտ գործ չէ:
Հարցազրույցն այնքան ծավալուն է, որ յոթ օր-յոթ գիշեր պետք է նստես, մանես:
Րաֆֆու բլոկը գրեթե անկոդ է: Հասկանալի, տեսանելի:
Ինչն էլ նշանակում էր` փակում է Սերժն այս փուլը: Գոնե ինքն իր համար:
Ճիշտ է, Րաֆֆին ասել է, որ գրավոր առաջարկներ կներկայացնի, այսօր խորհրդարանում էլ Աղվանը` Վարդանյան, Ռուբիկը` Հակոբյան, երկխոսության կոչ էին անում, այնուհանդերձ, հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանն է արդեն երկխոսության կողմ հանդես գալիս, նշանակում է՝ Սերժ Սարգսյանի համար այս փուլը ավարտված է: Կարծես:
Պակաս հետաքրքիր չէին նաեւ Սերժ Սարգսյանի ներթիմային ուղերձները: Կառավարության մասով պարզ է: Ասաց. չի փոխելու վարչապետին: Գյումրու մասով էլ էր հետաքրքիր: Էլ ավելի Քաջարանի մասով էր հետաքրքիր: Ուր ջրափոսեր չկան, աշխատավարձերն էլ լիքը բարձր են: Ի տարբերություն Գյումրու: Ուր ինքն աջակցություն չստացավ, եւ դա այն դեպքում, երբ ինքն աջակցեց Սամվել Բալասանյանին:
Չէ, չենք ասում` Վարդանիկ-Բալասանյան ազատ արձակված դեբոշը երկուսին էլ խաղից հանելու վերջին արարն է: Դրան դեռ կհասնեն, եթե Րաֆֆին իշխանությունը «չվերցնի»:
Սպանիչը Քոչարյանին, ԲՀԿ-ին ու «հարակիցներին» ուղղված հատվածն էր:
Ընդ որում, հետաքրքիրն այն էր, որ նա պատասխանում էր Հ2-ի հարցին, որի պոտենցիալ տերը գիտենք ով է եւ կամ ինչ կարպերի մեջ է Քոչարյանի հետ:
Այն Քոչարյանի, որն, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի պակետ ունի Ազատության հրապարակում եւ Րաֆֆու «շարժման» ակունքներում՝ սկսած Անդրիաս Ղուկասյանից, ավարտած Մանվել Սարգսյանով:
Եւ Սերժ Սարգսյանը իրեն ոչ հատուկ` ահագին բաց ու դաժան ասաց.
պաշտոնյաների ու մարդանց փոփոխությունների մասին ամենից շատ խոսում են կա՛մ նախկին պաշտոնյաները, կա՛մ գործող պաշտոնյաները:
Ներեցեք, միստր, բա չեն ասել, թե թամամ խոսքն ումն են ասում:
Էս հերիք չէր, թամամն էլ ավելի թամամվեց:
Նախկինները, որովհետեւ մտածում են, որ իրենք հետ կգան: Գործողները, որ իրենք էլ ավելի բարձր պաշտոն կստանան:
Ո՞ւմ նկատի ունեք:
Եւ ինչո՞ւ այդքան դաժան, սըր:
Թե՞ պետք էր:
Դե եթե պե՜տք էր...



