Մի ընտանեկան զույգ տեղափոխվել էր նոր տուն: Առավոտը,նոր արթնացած ժամանակ, կինը նայեց լուսամուտից և տեսավ հարևանուհուն, որը պարանից կախում էր լվացած շորերը: Տեսնելով այս ամենը՝ կինը ասաց ամուսնուն.
-Նայիր՝ ինչ կեղտող է նրա լվացքը:

Բայց ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց կնոջ ասածներին:
-Երևի նրա օճառը լավը չէ, կամ նա ընդհանրապես լվացք անել չգիտի: Պետք է նրան սովորեցնել:
Եվ այսպես լինում էր ամեն անգամ. հարևանուհին լվացքն էր փռում, իսկ կինը զարմանում էր, թե ինչպես կարելի է կախել կեղտոտ լվացքը:
Մի գեղեցիկ օր, նայելով լուսամուտից, կինը, զարմանքից ճչալով, ասաց ամուսնուն.
-Օ՜յ, նայիր,սիրելիս, նրա լվացքը այսօր մաքուր է: Երևի նա լովորել է լվացք անել!!!
-Ոչ,-ասաց ամուսինը,-ուղղակի ես այսօր շուտ եմ արթնացել և մաքրել եմ ապակիները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել