Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո դուրս եկավ նախագահականից, հաջորդ օրը հանրահավաքի ժամանակ պատմեց զրույցի այն հատվածը, որոնք վերաբերում էին իր երեք առաջարկների (ճանաչել ժողովրդի եւ իր հաղթանակը, նշանակել նոր ընտրություններ կամ 2-րդ փուլ, արձակել ԱԺ-ը ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ) մերժմանը: Դիվանագետների համար ընդունված է պատմել իրենց ասածները, բայց ոչ զրուցակցինը: Այդպես էլ վարվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավորություն տալով, որպեսզի Սերժ Սարգսյանը կամ նախագահականը իրենք պատմեն Րաֆֆուն ուղղված առաջարկների ու դրանց արձագանքի մասին: Նրանք դա չարեցին շաբաթներով: Չհերքեցին նաեւ այն, ինչ պատմել էր Րաֆֆին հանրահավաքում: Իսկ չհերքվածներից մեկն այն է, որ Րաֆֆին առաջարկել էր ճանաչել ժողովրդի հաղթանակը, քանի որ ժողովուրդն ընտրել է Րաֆֆուն: Ու զարմանալի է, որ դա ժամանակին չհերքելուց հետո Սերժ Սարգսյանը շաբաթներ անց հայտարարում է, թե Րաֆֆին էլ է կասկածել, որ ինքը հաղթել է: Այստեղ են ասել.
Շաբաթներով լռել եք, ժամանակին չեք հերքել, եկել եք ստե, հիմա հերքում եք, որ ի՞նչ անեք.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել