Ժող, իսկ կլինի թարսը նստեք, դուզը խոսեք... Ի՞նչ միլիոնանոց ցույցի մասին ա խոսքը: Դա մի տոկոսի իրատեսություն էլ չունի... Եթե աչքովս չտեսնեի, կմտածեի երևի իշխանամետ լրատվականներն են իրենց հարմար դիրքերից լուսանկարներ տեղադրում, բայց ես էլ հո տեսել եմ՝ քանի հոգի ա գնում ցույցերի, ձգի 1000 հոգի, չնայած ի՞նչ 1000 հոգի: Գիտե՞ք, ընտրություններից հետո մի պահ կար, որ մտածում էի՝ լավ կլիներ, եթե Րաֆֆին լիներ նախագահ: Բայց երբ խորն ես վերլուծում, նա ի՞նչ նախագահ: Ախր Րաֆֆին բացարձակորեն լիդերի հատկանիշներ չունի: Ես դեմ չեմ, որ նա աշխատի կառավարման որևէ ոլորտում, բայց որպես նախագա՞հ... Նախագահը հացադուլո՞վ է հարցեր լուծելու: Նախագահը ի՞նքն էլ չի կողմնորոշվելու՝ ինչ անի: Նախագահը ինքն իրեն հակասելո՞ւ է: Չէէէ, տենց նախագահ չեմ ուզում: Դուք ազատ եք ձեր կարծիքներում, կարող եք ինձ «սերժական» որակել, ես կլռեմ... Կլռեմ նաև, եթե հանկարծ զարմանաք, թե ինչպես եմ և՛ գործող նախագահին քննադատում հաճախ, և՛ Րաֆֆուն: Այո, երկուսին էլ քննադատում եմ, որովհետև ավելի լավ առաջնորդ եմ ուզում երկրիս համար...
Հ.Գ. Խնդրում եմ՝ մեկնաբանություններում ձեր կարծիքը վզիս չփաթաթեք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/abgaryan.lilit/posts/435057856576907
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել