Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև ապրիլի 13-ը Ադրբեջանի հետ կախված 15-ից ավելի վճիռ է կայացնելու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Բոլոր դատավությունները տեղի են ունենալու ընտրությունների կեղծման, անարդար դատաքննությունների, սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ բողոքների շրջանակներում:
Ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր:
2016թ-ի դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի հետ հաղորդակցություն էր սկսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ստացված 32 բողոքի դիմումների շուրջ:
Ադրբեջանի կառավարությունը 2017 թվականի մարտի 21-ի դրությամբ պետք է պատասխանած լիներ ՄԻԵԴ-ի կողմից առաջադրված բոլոր հարցերին:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=207714&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել