Ես մի բանում վստահ եմ՝ Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ավելի լարված, ավելի խայտառակ, ավելի ինտրիգային, քան նախորդ ընտրությունները: Ինքնին Երևանի ավագանու ընտրությունները համապետական չեն, սակայն ավելի ուշադրության կենտրոնում են լինելու, քան համապետական վերջին ընտրությունները:
Փաստ 1-ին. Ավագանու ընտրություններին մասնակցելու են ոչ միայն ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ական քրեական կեղծարար զանգվածը, այլ նաև ԲՀԿ-ն ու ԲՀԿ-ական քրեական ընտրակեղծարարական զանգվածը, սրան գումարած ՕԵԿ-ը՝ ՀՀԿ դուստր ձեռնարկությունը, որը նույնպես ունի քրեական ընտրակեղծարար տարր: Այս երեքը գումար են բաժանելու, ամեն մի քվեի համար գնալու է լուրջ պայքար:
Կա սակայն այլ բան: Հասարակությունը այնքան էլ լուրջ չի ընդունում այս ընտրությունները, քանի որ փոփոխություններ կատարելու համար հասարակությունը ամենամեծ հույսը կապում է նախագահական ընտրությունների, հետո ԱԺ ընտրությունների, նոր վերջում ՏԻՄ ընտրությունների հետ:
Ավելի լարված է լինելու, Փաստ 2.
Ավագանու ընտրություններին մասնակցելու են ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ՀՅԴ-ն, այս երեքն էլ առանցքային խաղացողներ են, որոնք փող չեն բաժանելու, ընտրակեղծարար քրեական տարրեր չունեն, սակայն ունեն ամեն մեկն իր մասով հեղինակություն:
Ամենավտանգավոր ու կեղծ խաղ խաղացող կուսակցությունը այսքանի մեջ ԲՀԿ-ն է, որ նախ ասում է, որ պետք է մյուսները հավաքվեն իր առանցքի շուրջ, երկրորդ՝ ԲՀԿ-ն մի քաղաքական ուժ է, որը, ըստ իս, վախեցավ մասնակցել նախագահի ընտրություններին: ԲՀԿ-ն մի ուժ է, որտեղ օլիգարխները ՀՀԿ-ի նման ծփում են, և ինձ համար ընդհանրապես տարբերություն չունի ՀՀԿ, թե ԲՀԿ, երկուսն էլ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ամեն տեսակ հանցագործության, կոռուպցիայի, աղքատության իրական մեղավորներն են:
ՀՀԿ-ն էլ կրկին օգտագործելու է իր ռեսուրսները՝ կրության համակարգ, ժեկի աշխատողներ, բուժհիմնարկներ և այլն և այլն...
Այն ուսուցիչը կամ այն տնօրենը, որը կստիպի, որ աշակերտի ծնողը քվեարկի, կամ իր ենթական քվեարկի ՀՀԿ-ի օգտին, նա պարզապես անարգանքի է արժանի: Այդ ամենը, սիրելիներս, լինելու են, քանի որ արդեն ամեն ինչ որոշված է, որովհետև այլևս ոչ մի մտածելու բան չունենք, չէ՞ որ արդեն «Ապահով Հայաստանում» ենք: Այսինքն՝ ասել կուզեմ՝ արդեն նախագահական ընտրությունները վերջացել են, և թքած ունեն, թե հասարակությունն իրենց մասին ինչ է խոսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել