Ներդրումային դաշտը խթանելու համար իրականացվում են մի շարք գործընթացներ: Դրանցից մեկը վերաբերում է ծրագրերի և ֆինանսական միջոցների գեներացմանը՝ մեկ հարթակում:
Օրեր առաջ գործադիր մարմնի ղեկավարի և Ռուսաստանի հայկական սփյուռքի երեք տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը:
Դեռևս տարեսկզբին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
Ակումբը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև ֆինանսական հոսքերի ավելացման համար: