Նոր եմ կարդում Սերժի ասուլիսն ամբողջությամբ: «Եթե ինչ-որ մի հրաշքով մենք արձակում ենք խորհրդարանը և անց ենք կացնում խորհրդարանական ընտրություններ, Դուք վստա՞հ եք, որ 5 տոկոսը կհաղթահարեք: Ասաց` միասին գնանք Հանրապետականի հետ: Շատ տարօրինակ մի բան էր»: Սերժի այս ասածն ինչ-որ մեկը հերքե՞լ ա: Վատ չէր լինի, որ այս հատվածի մասին այլ մեկնաբանություն ունենանք, որովհետեւ, եթե հավատանք Սերժին, ապա Րաֆֆին առաջարկել ա, որ ԱԺ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցեն՝ Հանրապետականն ու երեւի «Ժառանգությունը»: Գոնե ես որքան կարդում եմ, այդպես եմ հասկանում: Շատ ցանկալի կլիներ լսել հերքումը: Ու այս անգամ արդեն առանց «հակաքարոզչական» եւ նման մեղադրանքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել