Image result for кавказцы в игилՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, որ ահաբեկչությունն այն հանցագործություններից է, որի իրականացումն անհնար է կանխագուշակել: Բացի այդ՝ ԻՊ-ի կազմում կռվում են ԱՊՀ-ի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, ռազմական փորձ ձեռք բերած, վաղ թե ուշ լքելու են Մերձավոր Արևելքը, հայտնվելու են մեր տարածաշրջանում ու լրացուցիչ լարվածություն առաջացնեն:
Համաձայնվելով նշեմ, որ իսլամական ծայրահեղ արմատական դրսևորումները ահաբեկչության տեսքով, իրոք, չափազանց դժվար է կանխատեսել, որովհետև ահաբեկչության են գնում հիմնականում երիտասարդ, լավ կրթությամբ ու աշխատանքով մուսուլմաններ, ում մոտ շատ արագ է տեղի ունենում բարեկեցիկ եվրոպական կյանքից դեպի Ալլահի ճանապարհին ինքնազոհության («ջիհադ») անցումը:
Այն, որ Սիրիայում և Իրաքում կռվում են ԱՊՀ երկրների բազմաթիվ քաղաքացիներ, նույնպես փաստ է, որն, անշուշտ, իր բացասական ազդեցությունն է ունենալու հատկապես կովկասյան տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ հատկապես կովկասցի իսլամականներն են կռվում ծայրահեղ արմատական կառույցների շարքերում: Ավելին՝ այստեղ շատ են ադրբեջանցիները, որոնք, Սիրիայի ու Իրաքի պատերազմների թոհուբոհով անցած, վտանգ են ներկայացնելու ոչ միայն Ադրբեջանի ու Կովկասի, այլ նաև այլ տարածաշրջանների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել