Եթե ուսումնասիրենք Արցախի տնտեսության արդյունքները վերջին տասը տարիների ընթացքում, ապա կտեսնենք, որ իրականացվող քաղաքականության շնորհիվ տնտեսական աճի միջին տարեկան ցուցանիշը կազմում է 10%:
Բնականաբար, նման արդյունքների ձևավորման վրա իրենց ուրույն ազդեցությունն են թողնում իրականացվող ներդրումները: 2014 թվականին Արցախի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումները կազմել են մոտ 185 մլն դոլար: Եթե այս ցուցանիշը համեմատենք 2013 թվականին արձանագրված արդյունքների հետ, ապա կփաստենք, որ դրական տարբերությունը կազմել է 19%:
Մի փոքր հետ գնալով կտեսնենք, որ ներդրումների նման առաջընթացը տասը տարվա կտրվածքով հանգեցրել է նրան, որ վերը նշված արդյունքները մոտ 10.5 անգամ գերազանցում են 2005 թվականի ներդրումային ցուցանիշները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել