Իշխանություններից ավելի լավ ոչ մեկը չգիտի, թե ով է կանգնել իշխանությունների դեմը որպես ընդդիմադիր: Պատճառը այն է, որ ոչ ոք բացի իշխանություններից չունի այն ամբողջ ինֆորմացիան, որը անհրաժեշտ է դիմացինին լիովին իմանալու և հասկանալու համար: Ըստ այդմ էլ իշխանությունները ձևավորում են իրենց կեցվածքը և գործողությունները տվյալ պահին իրեն ընդիմություն հռչակած ուժի դեմ: Սա տրիվիալ ճշմարտություն է, որը գիտեն նույնիսկ քաղաքականությունից հեռու այնպիսի մարդիկ, ինչպիսին ասենք օրինակ ես եմ: Իշխանական շրջանակների այսօրվա պահվածքը լրիվ համարժեք է իր դիմացը կանգնած ուժին ճիշտ այնպես, ինչպես համարժեք էր նաև 2008 թվականին: Իշխանությունների՝ այն ժամանակվա սարսափի և այսօրվա արհամարհական վերաբերմունքի տարբերությունը շատ ակնհայտորեն երևաց Ս. Սարգսյանի այս վերջին հարցազրույցի տոնից:



