ԿԲ-ի փոխանցած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվարին ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով արտասահմանյան երկրներում իրականացվել է 192 հազար 149 գործարք:
Գործարքների մեծ մասը՝ 177 616-ը, անկանխիկ գործառնություններ են, 14 533-ը՝ կանխիկացումներ։ Իրականացված գործարքների քանակը 2016-ի հունվարի համեմատ ավելացել է 28 829-ով կամ 17.7 տոկոսով։ Ընդ որում՝ կանխիկացման գործարքների թիվը նվազել է 6 181-ով կամ շուրջ 30 տոկոսով, իսկ անկանխիկ գործառնությունների քանակն աճել 35 հազարով կամ 24.6%-ով։
Հայաստանյան առևտրային բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով արտասահմանյան երկրներում այս տարվա հունվարին իրականացվել են 7 մլրդ 187 մլն դրամի գործարքներ, այդ թվում՝ 1 մլրդ 243 մլն-ը կանխիկացումն է, 5 մլրդ 944 մլնը՝ անկանխիկ գործառնությունները։ Նախորդ տարվա հունվարի համեմատ գործարքների արժեքային ծավալը նվազել է 145 մլն դրամով կամ 2 տոկոսով: