Այնպիսի տպավորություն է, որ ավագանու ընտրությունների կոնտեքստում Ժառանգության դեմ բոլոր փաստարկները վերջացել էին, հիմա էլ անցել են լրիվ զավեշտալի ակնարկների, թե կոնկրետ ինչո՞ւ է «Ժառանգության» ցուցակն ավելի վատը, քան մյուսներինը։
Համաձայնեք, իրոք զվարճալի է, երբ որպես հիմնական փաստարկ նշվում է այն հանգամանքը, որ ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը, իսկ նա ապարանցի է, ոչ թե երևանցի։ Համենայն դեպս, «168 ժամը» ծավալուն մի հոդված է գրել, որտեղ հիմնականում խոսվում է նրա մասին, որ հենց ապարանցի լինելը կխանգարի Արմեն Մարտիրոսյանին, որպեսզի մարդիկ նախապատվությունն իրեն տան և ոչ Տարոն Մարգարյանին, ով երևանցի է։ Շարունակելով այս տրամաբանությունը՝ թերթը հավելում է, որ եթե Մարտիրոսյանի հույսը իր քաղաքական-հասարական գործիչ լինելն է, ապա նրա հիմնական մրցակիցը դառնում է Վարդան Օսկանյանը...
Նախ, հարգելիներս, եկեք մոռանանք էլի էդ զտարյուն երևանցիների մասին լեգենդը։ Եթե տեղյակ չեք, մինչև 1914 թվական Երևանն ունեցել է 50 հազար բնակչություն, որի 90 տոկոսը եղել են քրդեր և թուրքեր, իսկ մնացած 10 տոկոսը՝ ռուսներ ու հայեր, այնպես որ, եկեք հասկանանք մի պարզ իրողություն. այսօրվա 1.5 միլիոն երևանաբնակներից չի գտնվի գեթ մեկը, ով կարող է ասել, որ 3 սերնդից ավել է երևանցի... Հետո, այդ երբվանի՞ց աշխարհագրությունը դարձավ ինչ-որ որոշիչ բան, կամ էդ երբվանի՞ց Տարոնը դարձավ ազնվատոհմիկ երևանցի...
Դե իսկ Օսկանյանի մասով էլ հարկ եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Օսկանյանը երբեք ու ոչ մի անգամ չի զբաղեցրել այնպիսի պաշտոն, որը ստանում են ընտրությունների արդյունքում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/163722873783744?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել