Ընդդիմադիր ճամբարի մի շարք առանցքային ուժեր, այդ թվում՝ Թահրիր ալ-Շամ, Ահրար ալ-Շամ և այլն, Համմա նահանգի համանուն մարզկենտրոնի հյուսիսային և արևելյան հատվածներում հարձակման են անցել ու գրավել մի շարք բնակավայրեր:
Այսօր առավոտյան ընդդիմադիրները հայտարարեցին նոր հարձակում սկսելու մասին, որին ներգրավված են նաև կովկասցիներ, ույղուրներ և այլ տարածաշրջաններից եկած իսլամականներ:
Սա ընդդիմադիր ուժերի աննախադեպ ակտիվության և համաձայնեցված ու համակարգված ռազմական գործողությունների դրսևորում է, որը ցույց է տալիս, որ Սիրիայի ներսում կան ուժեր (Իսլամական պետությունից զատ), որոնք չափազանց վտանգավոր են, առաջնորդվում են իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով, ունեն բավարար ներուժ ոչ միայն տարածքներ վերահսկել Սիրիայում, այլ ընդլայնել դրանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1376780885717029?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել