Ազատության հրապարակում տեղի է ունենում մի հետաքրքիր քաղաքական (ըստ իրենց՝ քաղաքացիական) պրոցես, որտեղ բանախոսները առաջարկում են նոր կառավարության կազմը, անուններ են հնչեցնում և քննարկումներ կազմակերպում:
Գրեթե բոլորիս համար հասկանալի է, որ ընթացող պրոցեսը իրականության հետ որևէ առերեսում չունի, սակայն այստեղ շատ ավելի կարևոր քայլ է կատարվում ու այն էլ շահադիտական՝ մարդկանց անուներ հնչեցնելով, փորձ է կատարվում այդ մարդկանց մոտ ապագա կառավարության տեսլականի հույսեր ներշնչել՝ թիմի մեջ պահելու և հնարավորինս շատ պրոցեսները ձգձգելու նպատակով, էլ չեմ ասում նորանշանակ «նախարարների» կողքի անձերին, որոնք ավելի ակտիվ կլինեն՝ ապագա նախարարությունում պահակի ստատուսի հույսերով...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/426443487448717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել