Հայաստանի համայնքների զարգացման ծրագիրը նախատեսում է ներդրումային միջոցների ներգրավում: Հաշվի առնելով տարբեր համայնքների առանձնահատկությւոնները՝ ներդրումները տարբեր կերպ են տեղաբաշխվելու:
Համայնքներում նախատեսվող խոշոր ներդրումային ծրագրերից կարելի է առանձնացնել Դիլիջան քաղաքը՝ «Հայկական Շվեյցարիան»: Դիլիջանում 2017-2018 թթ-ի ընթացքում նախատեսվում է 1.7 մլն դոլարի ներդրում: Համայնքը ստանալու է ինքնաթափ բեռնատար և ավտոգրեյդեր, սանմաքրման փոշեկուլ մեքենա, ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ՝ լուսավորության համակարգը անթերի պահելու և բարձրահարկ շենքերի վրա կատարվելիք մեկուսացման և վերանորոգման աշխատանքների համար, թրթուրավոր տրակտոր, որը կաշխատի դժվարանցանելի ճանապարհներին և աղբավայրում՝ լուծելով բազմաթիվ կոմունալ խնդիրներ:
Դիլիջանի արտաքին լուսավորության բարելավման շրջանակներում Դիլիջան քաղաքային համայնքի 1500 լուսատու փոխարինվելու է ժամանակակից լուսադիոդային սարքերով, իսկ 6 բնակավայրում անցկացվելու է ժամանակակից լեդ լուսավորություն: Այս ամենի հետ միասին 2017 թվականի ընթացքում կկառուցվեն 2 բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ ինչպես իրենց մթերքը վաճառող տնային տնտեսությունների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: