Panorama.am-ը գրում է.
Իսրայելառուսական հարաբերությունները կարելի է որակել որպես բավական ակտիվ։ Ասվածի վկայությունն են Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի պարբերական այցելությունները Ռուսաստան։ Մյուս կողմից, թեև Ռուսաստանը երաշխավորում է սիրիական տարածքի հակաօդային պաշտպանությունը և հայտարարում, որ այնտեղ ունի С-300 համակարգեր, Իսրայելը պետք եղած ժամանակ հաջողությամբ ռմբակոծում է սիրիական զորքերին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի և Իսրայելի հարաբերություններին։
«Սա նշանակում է, որ զենքերի լավ տեսակների մասին խոսակցությունները սուտ են կամ պարզապես կա ներքին պայմանավորվածություն։ Ես ավելի հակված եմ երկրորդ տարբերակին։ Ռուսաստանը երկակի խաղ է խաղում։ Նա Իսրայելի պետքն ունի, բայց ավելի շատ պետք ունի հրեական լոբբիին՝ ԱՄՆ-ում, որովհետև լուրջ խնդիրներ ունի Միացյալ նահանգների և Արևմուտքի հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



