Դասական քաղաքական քննարկումների պակասն ակնհայտ երևում է այս նախընտրական մրցավազքում: Ոչ իշխանական ուժերն իրենց ռեսուրսների մեծ մասն օգտագործում են միմյանց ու իշխանությանը փնովելու վրա, սակայն սեփական ծրագրերի մասին գրեթե խոսքեր չկան: Ի դեպ՝ խոսքն իրական ծրագրերի մասին է, ոչ թե պոպուլիստական կենացների:
Նախանձելի չէ նաև իշխանության վիճակը: Համատարած դժգոհությունների ֆոնին իշխանությունը համոզում է, որ այս անգամ արդեն իրոք փոխվել է, ու ամեն ինչ լավ է լինելու: Ունենալով անվստահության որոշակի «պաշար», այնուամենայնիվ, հարաբերականորեն ռացիոնալ ծրագիր ներկայացրել է հենց իշխանությունը: Վարչապետի կերպարի շուրջ համախմբված նոր ալիքը որքանով կլինի իրատեսական, ցույց կտա ժամանակը, բայց փաստ է, որ գործնական այլ առաջարկ քաղաքական դաշտում ոչ ոք չունի:
Հուսանք, որ մեր բազմաչարչար ժողովուրդը հերթական անգամ հիասթափություն չի ապրի: