Image may contain: 1 personՈւզո՞ւմ ես հաշտություն ու բարիդրացիություն, մի՛ մոռացիր, որ դրա համար երկրորդ կողմի ցանկությունն էլ է պետք, թե չէ հաշտության մեկնված անզեն ձեռքդ կկտրվի յաթաղանով, իսկ բարիդրացիության երազդ կվերածվի մղձավանջի...
Ակնհայտ ռազմատենչ ու ֆաշիստական հակառակորդի առկայությամբ ես ակնկալում էի նախընտրական քարոզարշավում տեսնել իրական դիսկուրս, թե ինչպես կարելի է ամրացնել մեր սահմանների անվտանգության համակարգը՝ զիջողականության անհեռատես ու աներաշխիք դիսկուրսի փոխարեն:
Բանակցային արվեստի ոսկե կանոններից է, որ եթե դիմացինդ կոշտացնում է իր դիրքորոշումը, ապա դու չես կարող ավելի մեղմացնել քոնը, այլապես դատապարտված ես ոչ թե հաշտության կամ նույնիսկ փակուղու, այլ՝ պարտության:
Ես շատերից ավելի շատ պատճառներ ունեմ խաղաղություն փափագելու, այդ պատճառով կուզեի այն երաշխավորել ամենաիրատեսական ճանապարհով՝ հայրենիքն անխոցելի վահան դարձնելով, որը առաջնահերթորեն մեր ձեռքերում է, ոչ թե այն ապահովելու գործիքները տալ ուրիշներին:
Հ.Գ. Հայոց հայրենիքի զարգացվածության ոչ ցանկալի մակարդակի պատճառը պետք չէ փնտրել հակամարտության մեջ, Իսրայելի յոթանասունամյա հակամարտությունն ու զարգացումը՝ վառ օրինակ: Իսկ միջազգային երաշխիքների ամրությունը պատկերացնելու համար արժե հիշել բազմաթիվ օրինակներ, այդ թվում՝ ուկրաինականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել