Քրդստանի բանվորական կուսակցության ղեկավարներից մեկը համարվող Ջամիլ Բայըքը, ով գտնվում է Քանդիլում, սպառնացել է Թուրքիայում սպասվող հանրաքվեի ժամանակ «Այո» քվեարկել ցանկացող քրդերին և նրանց, ովքեր չեն ցանկանում մասնակցել հանրաքվեին և «ոչ» քվեարկել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրական «Հաբերլեր»-ը:
Վիդոհաղորդագրությամբ հանդես եկած Բայըքը նշել է. «Եթե հանրաքվեին հաղթի «այո»-ն, դա կլինի Քրդստանի բանվորական կուսակցության վերջը»:
Բայըքը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում թուրքական բանակի կողմից քուրդ զինյալների դեմ կատարվող ռազմական գործողությունները որակել է որպես քուրդ ժողովրդի դեմ կատարվող գործողություններ:
Բայըքը որոշ ժամանակ առաջ մեկ այլ հաղորդագրությամբ քրդերին կոչ էր արել մասնակցել հանրաքվեին և մասսայաբար քվեարկել «ոչ»-ի օգտին:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=207344&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել