Ազգովի անհամբեր սպասում ենք, թե երբ են հեռուստաընկերությունները առանց մոնտաժի հեռարձակելու Սերժ Սարգսյանի մարգարտաշար ասուլիսը: Բարոյականության ու բարության այն մթնոլորտում, որը Րաֆֆին է ստեղծել, դա ուղղակի հասարակությանը ցնցակաթվածի ենթարկող մի բան է լինելու: Տեսարան: Աշխարհի վրա դառնացած ու սոված մարդկանց հետ զրուցել չցանկացող, կաշառք վերցնողներից զզվող, պառլամենտում օլիգարխիային չտեսնող ու փեշերը նրանց վրա փռող, հրապարակում հավաքվող ժողովրդի 0.1 տոկոսի վրա թքած ունեցող մարդը դեռ ցանկանում է, որ հասարակությունն իրեն ընդունի: Ցուցադրեք այս ամենը, please: Թող ազգը տեսնի իրական պատկերը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/styopa.safaryan/posts/567295319961622?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



