www.psyhelp.am և
www.psyarmenia.com -ից
- Ալո, բարև Ձեզ: Կարո՞ղ եմ ես խոսել Աստծո հետ:
- Բարև Ձեզ: Միացնում եմ:
- Բարև, Հոգիս: Ես ուշադիր լսում եմ քեզ:
- Տեր իմ, դիմացը Նոր տարի է: Խնդրում եմ Քեզ, որ կատարես իմ ցանկությունները:
- Իհարկե, թանկագինս, ամեն ինչ, ինչ ուզում ես… Սակայն նախքան այդ ես քեզ կմիացնեմ ցանկությունների կատարման բաժնի հետ, փորձիր հասկանալ, թե ինչ սխալներ ես նախկինում թույլ տվել:
… խոսափողի միջից մետաղական ձայնը հաղորդեց՝ «Սպասեք խնդրեմ, հիմա կմիացնենք ցանկությունների բաժնի օպերատորի հետ»:
… Սպասում եմ …
- Ողջունում եմ Ձեզ: Ի՞նչ կցանկանայիք իմանալ:
- Բարև Ձեզ: Ինձ Ձեզ մոտ ուղղորդել է Տերը, ասաց, որ մինչև նոր ցանկություններ հայտնելս լավ կլինի, որ լսեմ իմ նախկին ցանկությունների մասին:
- Հասկանալի է, մեկ րոպե… Ահ, ահա: Հոգու բոլոր ցանկությունները: Ծանրակշիռ և մեծածավալ մատյան է: Դուք ինձ լսու՞մ եք:
- Այո, ուշադրությամբ:
- Սկսենք վերջին տարուց՝
1) Աշխատանքս զզվացրել է (կատարված է՝ աշխատանքը զզվացնում է):
2) Ամուսինս ինձ վրա ուշադրություն չի դարձնում (կատարված է՝ չի դարձնում):
3) Ահ, մի քիչ փող լիներ (կատարված է՝ հացի հերիքում է, սակայն կոշիկ չեք կարող գնել):
4) Ընկերուհիներս հիմար են (կատարված է):
5) Գոնե մի ինչ-որ բնակարան ունենայի (կատարված է՝ 10-րդ հարկում, տանիքի տակ, տանիքից կաթում է, սակայն դու խնդրել էիր ինչ-որ մի...):
6) Մի ինչ-որ մեքենա ունենայի, որ ոտքերս գետնից կտրվեր (կատարված է՝ «Զապորոժեց» մակնիշի...):
7) Ախ, գոնե մի ինչ-որ տեղ արձակուրդ գնայի (կատարված է՝ սկեսուրի ամառանոց, նրան այդ պահին հենց աշխատուժ էր պետք):
8) Սա ինչ բան է, ոչ ոք ինձ ծաղիկներ չի նվիրում (կատարված է՝ չի նվիրում):
Շարունակե՞մ: Այստեղ մոտ մեկ տարվա կարդալու բան կա:
— Ոչ, ոչ, ամեն ինչ հասկացա: Փոխանցեք իմ զանգը Արարիչին, խնդրում եմ:
— Տեր իմ, ես ամեն ինչ հասկացա: Ես կհետևեմ իմ բոլոր մտքերին, նույնիսկ ամենամանր:
Ես խնդրում եմ Քեզ ինձ պոզիտիվ մտքեր և նպատակներ ուղարկես:
Մայքլ Պարկես «Այդպես են վարվում բոլորը» 1986



